You are currently viewing Հայ դատի եվրոպայի գրասենյակի առաջնորդության դպրոց
  • Reading time:1 mins read

Հայ դատի եվրոպայ գրասենյակի առաջնորդության դպրոց․

երիտասարդական վարժողական ծրագիր

2025 թ․ ապրիլի 21-25

 

22-32 տարեկա՞ն ես

Բնակվու՞մ ես Եվրոպայում և ուսանո՞ղ ես

Տիրապետու՞մ ես հայերեն և անգլերեն լեզուներին

Հետաքրքրվա՞ծ ես Եվրոպական քաղաքականությամբ և Եվրոպայում հայկական շահերի պաշտպանությամբ

Ապա այս ծրագիրը հենց քե՛զ համար է

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը եվրոպահայ երիտասարդությանն առաջարկում է եզակի կրթական ծրագիր՝ խիտ և բազմազան օրակարգով, որը ներառում է դասախոսությունների, քաղաքական հանդիպումների, այցելությունների հնգօրյա ծրագիր, ինչի ընթացքում երիտասարդները առարկայական գիտելիքներ ձեռք կբերեն հետևյալ ոլորտների վերաբերյալ․

  • Եվրոպական միության գործունեություն,
  • եվրոպական քաղաքական կյանք,
  • Հայ դատի առաջնահերթություններ,
  • ՀՀ-ԵՄ հարաբերություններ,
  • ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններ,
  • ՀՀ-Բելգիա հարաբերություններ,
  • Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումներ,
  • Եվրոպայում հայկական շահերի պաշտպանություն,
  • Բրյուսելի Հայ համայնք,
  • Համաեվրոպական ղեկավար կառույցներում և համայնքային կյանքում երիտասարդների ինքնադրսևորման հնարավորություններ։

 

Երիտասարդները կայցելեն ու հանդիպումներ կունենան Եվրոպական Խորհրդարանում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչությունում, համայնքային կազմակերպություններում և այլուր։

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացվող դիմումը՝ դրանում զետեղելով

  • մոտիվացիոն նամակ
  • Ուսանողի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ դիպլոմ

Մասնակցության սակը կազմում է 600 Եվրո, որի 30% – ը, իբրև կանխավճարը պետք է կատարել դիմումատուի նախնական հաստատումից հետո, ինչը ներառում է գիշերակաց Բրյուսելում, երեքանգամյա սնունդ, սուրճի ընդմիջումներ, տրանսպորտային ծախսեր միայն Բրյուսելում։

Ծրագրի ավարտին մասնակիցները կպարգևատրվեն վկայագիրներով:

Ամբողջական ծրագիրը ստանալու համար խնդրում ենք գրել contact@eafjd.eu հասցեին։