You are currently viewing Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Եվրախորհրդարանի 43 պատգամավոր նամակ է հղել Շառլ Միշելին
  • Reading time:1 mins read

Բրյուսել, 6 ապրիլ 2022. Եվրախորհրդարանի պատգամավորներ՝ Լուկաս Ֆուրլասի և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 Եվրապատգամավոր բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից նամակ է հղել Եվրոպայի Խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայության Բարձր Ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։

Եվրապատգամավորները ահազանգում են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները ՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր և դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնկաչության անվտանգությունն ու բարեկեցությունը։ 

Նամակը անդրադառնում է մասնավորապես վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի սանձազերծած լարվածությանը Արցախում, ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը Փարուխ, Խրամորթում ստեղծված դժվարին իրավիճակին ինչպես նաև գազամատակարարման դադարեցման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։  ԵԽ պատգամավորները ամփոփում են նամակն ասելով, որ Եվրամիությունը չի կարոց թույլ տալ էթնիկ զտում իր հարևանությամբ։

Անդրադառնալով նամակին ՀՅԴ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը շեշտեց․ «ԵԽ պատգամավորների այս նախաձեռնությունը կարևոր ազդակ է՝ ուղղված ԵՄ գործադիր ղեկավարներին, քանի որ այն Ադրբեջանի վարած քաղաքականությանը տալիս է հստակ գնահատական՝ բնորոշելով որպես էթնիկ զտման քաղաքականություն։ Պետք է շարունակենք հետևողական լինել, որպեսզի ԵՄ-ն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ վերջ տալու Արցախի հայաթափման սանձարձակ կեցվածքին»։     

 

Ստորև նամակի թարգմանությունը․


 

Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում

Հարգելի Եվրոպայի Խորհրդի նախագահ,
Հարգելի բարձրաստիճան ներկայացուցիչ,

Լեռնային Ղարաբաղում վերջին շաբաթների զարգացումները չափազանց մտահոգիչ են։ Մարտի 24-ին ադրբեջանական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի հայաբնակ Փարուխ գյուղը, ինչի հետևանքով տեղի բոլոր հայ բնակիչները ստիպված են եղել լքել բնակավայրը։ Ադրբեջանական սադրանքների պատճառով անհրաժեշտություն է առաջացել նաև տարհանել հարևան Խրամորթ գյուղի ողջ հայ բնակչությանը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), Հունաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել են ադրբեջանական զորքերի առաջխաղացումը և հորդորել նրանց հետ քաշվել ելման դիրքեր։ Այնուամենայնիվ, իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Մարտի 25-ին, խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը կիրառել են հրաձգային զինատեսակներ և մարտական անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Bayraktar-TB2, ինչը հանգեցրել է ողբերգական զոհերի։

Անընդունելի է, որ ձմռան սաստիկ եղանակին դեպի Լեռնային Ղարաբաղ հասնող գազատարի վնասման պատճառով Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը զրկվել է գազից, ինչը առաջացրել է հումանիտար ճգնաժամ, քանի որ գազատարն անցնում է Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Շփման գծում գտնվող բնակավայրերի հայ բնակչությանը բարձրախոսներով և նրանց մայրենի լեզվով՝ հայերենով, սպառնալն անհանդուրժելի է: Այս բոլոր գործոնները, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ, ինչի մասին բարձրաձայնում է ԵԽ մարտի 10-ին բանաձևը, լուրջ մտահոգություններ են առաջացնում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների վտանգի մասով։

Սույն նամակով մենք կոչ ենք անում Եվրոպայի Արտաքին գործողությունների ծառայությանը և Եվրոպայի Խորհրդին օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անհապաղ հետ քաշելու իր զինված ուժերը իրենց ելման դիրքերին և դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնկաչության անվտանգությունն ու բարեկեցությունը։ ԵՄ-ն չի կարող թույլ տալ էթնիկ զտումներ իր հարևանությամբ:

Հարգանքներով՝

Loucas FOURLAS – EPP

François-Xavier BELLAMY – EPP

François ALFONSI – Greens/EFA

Attila ARA-KOVÁCS – S&D

Anna-Michelle ASIMAKOPOULOU – EPP

Pernando BARRENA ARZA – The LEFT

Lars Patrick BERG – ECR

Fabio Massimo CASTALDO – NI

Lefteris CHRISTOFOROU – EPP

Emmanouil FRAGKOS – ECR

Gianna  GANCIA – ID

Alexis GEORGOULIS – The LEFT

Klemen GROŠELJ – Renew

Ladislav ILČIĆ – ECR

Evin Incir – S&D

Eva KAILI – S&D

Assita KANKO – ECR

Joachim KUHS – ID

Stelios  KYMPOUROPOULOS – EPP

Georgios KYRTSOS – EPP

Gilles LEBRETON – ID

Miriam LEXMANN – EPP

Nathalie LOISEAU – Renew

Costas  MAVRIDES – S&D

Cláudia MONTEIRO DE AGUIAR – EPP

Janina OCHOJSKA – EPP

Demetris PAPADAKIS – S&D

Peter POLLÁK – EPP

Carles PUIGDEMONT I CASAMAJÓ – NI

Diana RIBA I GINER – Greens/EFA

Bert-Jan RUISSEN – ECR

Annie SCHREIJER-PIERIK – EPP

Jordi SOLÉ – Greens/EFA

Michaela ŠOJDROVÁ – EPP

Martin SONNEBORN – NI

Maria SPYRAKI – EPP

Ivan ŠTEFANEC – EPP

Romana TOMC – EPP

Peter Van DALEN – EPP

Loránt VINCZE – EPP

Elissavet VOZEMBERG-VRIONIDI – EPP

Charlie WEIMERS – ECR

Theodoros ZAGORAKIS – EPP