You are currently viewing Բելգիայի Արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը հանդիպել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի և ՀՅԴ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչներին
  • Reading time:1 mins read

Մարտի 6-ին Բելգիայի Արտաքին Գործերի նախարար Հաջա Լահբիբն ընդունեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանին,նույն կազմակերպության գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանին և ՀՅԴ Բելգիայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Կարո Կարապետին:

Հանդիպման ընթացքում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակի ներկայացուցիչները մանրամասնել են Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը և Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ դադարեցնելու այս խիստ ապակառուցողական և ապակայունացնող քաղաքականությունը:  

Ավելին, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը ընդգծել է Հայաստանի Հանրապետությունը Արցախի հետ կապող Լաչինի միջանցքի շրջափակման անհապաղ բացման անհրաժեշտությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությամբ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով Լաչինի միջանցքով։ 

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը նաև ընդգծել է Ադրբեջանի կողմից անօրինական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։ 

Որպես եվրոպական քաղաքացիական հասարակության կազմակերպություն, որն ունի հանձնախումբ Բելգիայում, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը արտահայտել է իր վճռականությունը՝ անելու ամեն ինչ՝ նպաստելու Հայաստանի և Բելգիայի միջև կապերի ամրապնդմանը: 

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նախարար Լահբիբին ջերմ ընդունելության համար և ակնկալում է հետագա համագործակցություն:

Print Friendly, PDF & Email