You are currently viewing ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբը հանդիպեց Բելգիայում լիբերալ կուսակցության (Mouvement Reformateur – MR) նախագահին
  • Reading time:1 mins read

Հունիսի 27-ին ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը և գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը հանդիպում ունեցան Բելգիայում լիբերալ կուսակցության (Mouvement Reformateur) – MR նախագահ Ժորժ-Լուի Բուշեի հետ: Հանդիպման գլխավոր թեման էր Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զարգացումները, Եվրամիության և մասնավորապես Շառլ Միշելի դերը ընթացող բանակցային գործընթացում։

Հայ Դատի Եվրոպայի Հանձնախմբի պատվիրակությունը Բելգիայի լիբերալ կուսակցության նախագահին փոխանցեց նամակ  Շառլ Միշելի՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը հաջորդած հայտարարության վերաբերյալ։ Նամակը համաեվրոպական նախաձեռնություն է Դատի Եվրոպայի Հանձնախմբի կողմից, որը ստորագրել են ավելի քան 90 կազմակերպություններ ողջ Եվրամիությունից:

 Կարապետյանն ու Էվինյանը, ի թիվս այլոց

  • Մանրամասնեցին Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի՝  էթնիկ զտման շարունակական քաղաքականության վերաբերյալ։
  • Շեշտեցին Եվրամիության դերը արդար և կենսունակ խաղաղության համար բանակցելու գործում, ինչը նշանակում է, որ անթույլատրելի է այն հաստատել զուտ հայկական պետական շահի հաշվին և հայկական կողմին, որն ըստ էության զոհ է ադրբեջանաթուրքական ավտորիտար ռեժիմների ագրեսիայի, պարտադրել զիջումներ։  
  • Ընդգծեցին բանակցային գործընթացում Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքները պատշաճ կերպով հաշվի առնելու անհրաժեշտությունը , այն է՝ Արցախահայության՝ իր  ապագան սեփական հայրենիքում որոշելու իրավունքը, ինչպես նաև խաղաղ և ապահով ապրելու իրավունքը։

Շնորհակալություն Ժորժ-Լուի Բուշեսին արժեքավոր կարծիքների փոխանակման համար:

 

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

Print Friendly, PDF & Email